Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվել են արտաքին քաղաքական, ներքաղաքական հարցեր, ներկուսակցական խնդիրներ, անդրադարձ է եղել համայնքների խոշորացմանը, ՏԻՄ ընտրություններին:
Նիստի ընթացքում ՀՀ նախագահը ներկայացրել է Սոչիում ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքները:
«Կարող ենք արձանագրել, որ այս փուլում ՀՀ և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են, հայկական կողմը դրական է գնահատում հանդիպումները
Լրագրողները հետաքրքրվեցին Վրաստանոմ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու խնդրին: Ըստ Շարմազանովի, Հայաստանն իր անվտանգային գործողությունները իրականացնում է պլանավորված:
«Աժիոտաժը, որ արվում է, նմանեցնում եմ մեկ բաժակ ջրում փոթորկին:Նախ այդ զորավարժություններին Հայաստանի մասնակցել չմասնակցելը պետք չի գերկարևորել: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, և չի հայտարարել, որ գտնում է դեպի ՆԱՏՕ: Եվ գնահատականները, թե մեկ գիշերվա մեջ կարծիք փոխեցին` մասնակցել չմասնակցելու առումով, դրանք ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են: Եթե այս անգամ չենք մասնակցել, դա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ի հետ այլևս չենք մասնակցելու խաղապահ առաքելությանը: Նպատակահարմար չենք գտել, դա առաջնային չի եղել, չենք մասնակցել»,- ասաց Շարմազանովը: