Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպասեք գործողություններին. այսօր խորհրդարանում լրագրողներին խորհուրդ տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե նոր վարչապետն ասում է, որ եթե որևէ մեկի մոտ ներկրումների հարցում ստեղծվի խոչընդոտ, զանգահարեն իրեն, ընդ որում` նման մոտեցում են ցուցաբերել նաև նախորդ վարչապետերը, և ստացվում է, որ ամեն ինչ կրկնվում է:
«Եթե կա նման երևույթ, բնականաբար, պատասխանն ինչպիսի՞ն պետք է լինի` եթե կա երևույթ, դիմեք, խնդիրը հարթենք: Նույն պատասխանը նաև ես եմ տվել տարիներ առաջ, ամիսներ առաջ»,- ասաց նա:
Հարցին՝ փաստորեն, մինչև հիմա նման երևույթներ չե՞ն եղել, որ ահազանգ չի ստացվել, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Նման դեպքերում ասում ենք՝ զանգեք: Մինչև այսօր զանգ չենք ստացել: Հիմա վարչապետը նույն բանը պետք է ասի, ասում է՝ եթե կան խոչընդոտներ, զանգահարեք, խնդիրը հարթենք»:
Արձագանքելով դիտարկմանը, թե ներկրման և, մասնավորապես, շաքարի ներկրման դաշտում առկա են անհավասար պայմաններ, Բաղդասարյանը նշեց, որ եթե որևէ մեկը ներկրման հետ խոչընդոտ ունենա, թող զանգահարի: «Թող զանգերը լինեն, և դրանից հետո հետևություններ կարվեն: Եթե չհարթվի, կարող եք այդ հարցը նորից բարձրացնել, թե` դուք խոստանում եք և չեք անում: Այսօրվա վարչապետը խոսքի մարդ է, և Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ, եթե նման ահազանգեր եղել են, անմիջապես հետևություններն արվել են»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե վարչապետն ասում է, որ շատ կարևոր է վերականգնել հասարակության հավատը իշխանությունների նկատմամբ, ստացվում է, որ նախորդ կառավարությունների օրոք այդ հավատը կորել է, Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք անընդհատ համեմատությունների դաշտ եք տանում, բայց ես էլ եմ ասել, որ հանրության մոտ կա անորոշություն ապագայի նկատմամբ: Ասօր դպրոցն ավարտած երեխայի, համալսարանն ավարտած երեխայի համար անորոշ է, թե ինչով պետք է զբաղվի: Մեր խնդիրը պետք է լինի որոշակիություն ստեղծելը՝ կարճաժամկետ, երկարաժամկետ: Այդ որոշակիությունը մտցնելը հավատի վերականգնումն է: Հավատի կորուստը գալիս է անորոշությունից: Մենք չենք թաքցրել, որ հասարակության յուրաքանչյուր ոք չգիտի՝ ինչով պետք է զբաղվի երկու կամ հինգ տարի հետո: Վարչապետը նոր բան չի ասել ասում է, որ պետք է հավատը վերականգնել: Այդ նույն բանը չեն թաքցրել նաև նախորդ վարչապետերը: Մենք ունենք խնդիր և պետք է հարթենք, չենք հաղթահարի, նորից կանենք հետևություններ»: