Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելուն, ասաց. «Իրավական տեսակետից ոչ մի խնդիր չկար Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կրկին Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու առնչությամբ, որովհետև նախկինում, երբ առաջադրվել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ընդամենը քվորում չլինելու հետևանքով է, որ տվյալ անձը չի անցել»:
Գրիգորյանի թեկնածությունը, ըստ Բաղդասարյանի, իրավական տեսակետից կրկին առաջադրելու խնդիր չկար, և նախագահն իրավունք ուներ կրկին դատավորի թեկնածու առաջադրելու:
Խոսելով Գոռ Հովհաննիսյանի մասին` պատգամավորը նշեց, որ երկու թեկնածուներին էլ ճանաչում է, երկուսն էլ բարձր մակարդակի գիտելիքներ ունեն` այդ պաշտոնը զբաղեցնելու համար:
«Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը կպաշտպանվի՞ իր թիմի կողմից, և նա կընտրվի՞ առաջադրված պաշտոնում»,- հարցրեցին լրագրողները:
Բաղդասարյանը պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել, որովհետև ես ունեմ մեկ ձայն ու դրանով իմ գաղտնի որոշումը կկայացնեմ»: