կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-22 12:36
Քաղաքական

Եթե «Ելք»-ը մեր ստեղծած ընդդիմությունն է, մենք կօգնենք նրանց. Վահրամ Բաղդասարյան

Եթե «Ելք»-ը մեր ստեղծած ընդդիմությունն է, մենք կօգնենք նրանց. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հետաքրքրում է` եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, «Ելք»-ն ի՞նչ դիրքորոշում կունենար: ԱԺ ճեպազրույցների ժամին՝ անդրադառնալով «Ելք»-ի այն հայտարարությանը, թե դեմ են միայն նրա համար, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, նա ասաց. «Հետաքրքիր է` եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, «Ելք»-ը ի՞նչ դիրքորոշում կունենար: Այսինքն` դեմ են քվեարկում նրա համար, որ Հանրապետականի թեկնածո՞ւն է»:

Դիտարկմանը՝ նաև, որ իրենց թեկնածուին առաջադրելու հնարավորություն չեն տվել, պատգամավորն արձագանքեց. «Մենք չպետք է հնարավորություն տայինք: Մեր ընդդիմադիր գործընկերների ձայները բավականացնում էին, որպեսզի թեկնածու առաջադրեին, իրենց մեջ պետք է պայմանավորվեին»:

Ինչ վերաբերում է հարցին` ՀՀԿ-ին կհաջողվի՞ նախագհի թեկնածուի համար բավարար ձայներ ապահովել, Բաղդասարյանը նշեց, որ կանխագուշակում չեն անի: «Կլինի հանդիպում քաղաքական ուժերի հետ, պատկերն էլ կտեսնենք քվեարկության ժամանակ»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն չի կարող, բանավեճեր սահմանելու համար,  «Ելք»-ին տրամադրել պակասող ձայներն ու հնարավորություն տալ այլ թեկնածու առաջադրելու, նա պատասխանեց. «Շատ հետաքրքիր առաջարկություն է։ Եթե «Ելք»-ը մեր ստեղծած ընդդիմությունն է, մենք կօգնենք նրանց, բայց «Ելք»-ը ժողովրդի ընտրյալն է, և այդ կերպարը պիտի պահեն, համագործակցեն ընդդիմության հետ։ Եթե նրանք ուզում են մեզ հետ համագործակցել, ապա մեր դռները բաց են` ոչ միայն նախագահի թեկնածուի հարցում, այլև ցանկացած հարցերով մենք կարող ենք նրանց հետ համագործակցել»։