|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վայոց ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը Բերձորից տեղահանված է։
NEWS.am-ին Մալիշկայի գյուղապետ Գարիկ Նազարյանն ասաց, որ կինն իրենց գյուղում վարձով է ապրում։
«Մալիշկան մեծ գյուղ է, Բերձորից շատ ընտանիքներ են ապրում, ես չեմ կարող ասել, թե ով է եղել»,- ասաց գյուղապետը։
Նա պատմեց, որ այցի ընթացքում նա եղել է Փաշինյանի կողքին, եւ այդ միջադեպը չի նկատել։
Նշենք, որ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը բերման է ենթարկվել։ Այժմ քննարկվում է դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։