Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ երեկ` ժամը 16-00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող` շարքային Կամո Վաչիկի Մարտիրոսյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Կամոն ծնունդով Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղից էր և 10 տարուց ավելի է, ինչ ընտանիքի հետ բնակվում էր Էջմիածնում: Կամոն 5 երեխաներից 4-րդն էր: Նրա երեք եղբայրներից երկուսը ծառայել են բանակում: Մեզ հետ զրույցում զինծառայողին ճանաչողները հայտնեցին, որ Կամոյի ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում: Թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, առայժմ հայտնի չէ: Զինծառայողին, հավանաբար, հենց ծննդավայրում էլ կհուղարկավորեն:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Կատարվել են դեպքի վայրի, Կ.Մարտիրոսյանի դիակի արտաքին զննումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար: