Միասին կարող ենք
կարևոր
445 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-12 20:39
Հասարակություն

Պատկերացնո՞ւմ եք, երևանցին իր տանը վարձով է ապրում, էս գույքահարկի թանկացումը վերացնելու ենք․ Քրիստինե Վարդանյան

««Հայաստան» դաշինքը 2026 թվականի նախընտրական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձրել Երևանին: Մենք մեր պլատֆորմում ունենք առանձին հատված Երևանի մասին, հատուկ գլուխ ենք առանձնացրել, որովհետև Երևանը ոչ միայն ամբողջ Հայաստանի, այլ աշխարհասփյուռ հայության սիրտն է, հոգին է, մայրաքաղաքն է, ու մենք արժանի ենք այնպիսի Երևանի, որտեղ քաոս չկա, որտեղ մի ծայրից մյուսը գնալու համար ժամուկես չես ծախսում, որտեղ գոնե գիտես, որ կայանման տեղ կգտնես»,- այսօր՝ մայիսի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի շրջանակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Երևանում վերջին տարիներին գույքահարկը էականորեն բարձրացել է: Բարեկամության շրջանում տուն կա, որ 26000-ից 590 000 դրամ է դարձել, 26 անգամ թանկացել է: Պատկերացնու՞մ եք երևանցին ինքը իր տանը վարձով է ապրում արդեն: Հիմա եթե սա ժողովրդին թալանել չի, տուգանքի մատերիալ սարքել չի, բա ի՞նչ ա։ Մեր պլատֆորմի կետերից մեկով էս գույքահարկի թանկացումը պիտի վերացնենք, չեղարկենք, հետ գնանք նորմալ սակագներին, որ երևանցին կարողանա իր տանը ապրել»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։