|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչ միջոցներով է գնել Վահագնի թաղամասում գտնվող շքեղ առանձնատունը` լինելով պետական պաշտոնյա, նաև` ինչ միջոցներով է գնել Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Պիրամիդա» սրճարանը: Նա հերքեց «Պիրամիդա» սրճարանի հետ որևէ առնչություն ունենալը: Ինչ վերաբերում է Վահագնի թաղամասում տուն ունենալուն, նշեց, որ 2008-ին Վահագնի թաղամասի սեփականատեր Վահագն Հովնանյանն իրեն հողամաս է նվիրել, որը հիմա այլևս իրենը չէ. Վահագնի թաղամասում Սեյրան Օհանյանը վարձով է բնակվում:
Վարդան Օսկանյանը նույնպես արձագանքեց` ասելով, որ քանի որ հիմա Վահագն Հովնանյանն այլևս ողջ չէ, ինքը կարող է վկայել, որ Վահագն Հովնանյանը Սեյրան Օհանյանին հողակտոր է նվիրել` որպես մատուցած ծառայությունների գնահատական: