կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-19 19:05
Աշխարհ

Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձեց ուժով գրավել ԼՂ-ն. Ֆիյոն

Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձեց ուժով գրավել ԼՂ-ն. Ֆիյոն

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Ստալինի պատճառով է ստեղծվել, որը 1921 թվականին կամայականորեն անջատեց այն Հայաստանից հօգուտ Ադրբեջանի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, գրում է  «Nouvelles d’Arménie»-ին:

Ֆրանսիայի քաղաքական գործիչները միշտ կարևորել են 500.000-անոց հայ համայնքի աջակցությունը, հատկապես ընտրությունների շրջանում: Հայոց ցեղասպանության հարցն ու դրա հետ կապված բոլոր օրենքները միշտ արդիական են եղել նախընտրական շրջանում:

«Այսօր բոլոր ֆրանսահայ համաքաղաքացիներն անհանգիստ են, և ես նույնպես, որովհետև ԼՂ տարածաշրջանը վառոդով տակառ է: Չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Ստալինի մեղավորությունն է, ով 1921-ին կամայականորեն անջատել է այն Հայաստանից հօգուտ Ադրբեջանի: Այժմ չկա այլ ընտրություն, քան ՄԱԿ-ի միջոցով գտնել խաղաղ և երկարատև լուծում»,- ասել է նա:

Ֆիյոնը նշել է, որ Ֆրանսիան առաջիններից էր, որ ընդունեց և քաղաքացիություն տվեց ցեղասպանությունից փրկված հայերին։ «Այսօր մեր երկրում բնակվում է 500.000 ֆրանսահայ։ Ֆրանսիայի և Հայաստանի կապերը միշտ ամուր են եղել։ 1909 թվականին Ֆրանսիայի նավատորմն օգնեց Կիլիկիայի հայերին փրկվել ցեղասպանությունից»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենա ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: