|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը տնտեսության հարցում Ֆրանսիայի համար կանխատեսում է Հունաստանի ճակատագիրը, փոխանցում է «РИА Новости»-ն:
«Մենք սնանկացած պետություն ենք՝ 2,2 տրիլիոն դոլար պարտքով, ինչը յուրաքանչյուր ֆրանսիացու վրա արժենում է 30 հազար եվրո», - ասել է Ֆիյոնը:
Նա ընդգծել է, որ Ֆրանսիային կարող է սպառնալ Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի և անգամ Հունաստանի ճակատագիրը: Ֆիյոնի խոսքով՝ այդ պարտքը Ֆրանսիային ստիպում է «յուրաքանչյուր օր գնալ միջազգային շուկաներ միլիարդավոր եվրոների հետևից և ծնկի գալ նրանց առջև, որոնց Ֆրանսուա Օլանդը համարում է թշնամիներ»:
Ինչպես նշում է գործակալությունը, Ֆիյոնը Ֆրանսիայի սնանկացման թեման բարձրացրել է դեռևս 2007 թվականին՝ որպես վարչապետ՝ Կորսիկա այցի ժամանակ:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին: