կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-09 16:34
Տարածաշրջան

Ալիևը փորձեց ոչնչացնել Արցախը, բայց ոչնչացրեց Ադրբեջանը

Ալիևը փորձեց ոչնչացնել Արցախը, բայց ոչնչացրեց Ադրբեջանը

Realist տեղեկատվական գործակալության խմբագրական խորհրդի անդամ, Միջազգային իրավունքի համառուսական ասոցիացիայի անդամ, իրավագիտության դոկտոր Դենիս Դվորնիկովը նշում է, որ կասպիական նավթի վաճառքից ստացված գումարներով օտարերկրյա PR մասնագետների կողմից աշխարհի համար նկարված Ադրբեջանն այլևս գոյություն չունի:

«Վերջին տարիներին մենք տեսնում ենք այս անդրկովկասյան հանրապետության ռեբրենդինգի` գրավիչ պատկեր ձևավորելու փորձ`երկնաքերներով առաջադեմ «հետխորհրդային էմիրության», « Ֆորմուլա 1»-ի և այլ շքեղությունների մի տեսակ խառնուրդ:  Խնդիրն էր փոխել Ադրբեջանի մյուս իմիջը, որը Ռուսաստանում շատերի համար սերտորեն կապված է շուկայական առևտրի հետ… Միևնույն ժամանակ, ի մեծ ցավ բոլորի,  ադրբեջանցի արվեստի գործիչների և մտավորականների ձեռքբերումները չդարձան հանրապետության իմիջի նկատելի մաս:

Միլիարդավոր նավթադոլարներ են ներդրվել նորացված ապրանքանիշի ստեղծման համար: Աշխատանքում ներգրավված էին լուրջ մասնագետներ, այդ թվում`միջազգային գործակալություններ: Ինչ-որ պահի այս «ոսկու ծածկը» սկսեց պտուղներ տալ, և Բաքուն վերածվեց զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից մեկի: Բայց Արցախի դեմ պատերազմի վերջին երկու շաբաթվա ընթացքում այս ամբողջ թանկարժեք դիմահարդարումը կորավ: Միջազգային հանրությունը բոլորովին այլ դեմք է տեսել, որի կողքին ձմերուկի սովորական կեղտոտ վաճառականը գեղեցիկ ու բարեսիրտ է թվում:

Մենք տեսանք, որ ադրբեջանական պետության ակտիվ ներկայացուցիչները կարող են ուրախանալ և արդարացնել պատմական կրոնական շենքերի գնդակոծումը (նշանակություն չունի դա եկեղեցի է, թե` մզկիթ): Մենք սարսափով հետևում ենք, թե ինչպես են խաղաղ քաղաքներն ու գյուղերը գնդակոծվում ուղիղ կրակից: Ինչքան անողոքաբար են նրանք սպանում կանանց ու երեխաներին, անգամ` ափսոսանք չհայտնելով ոչ զինվորականների մահվան կապակցությամբ:

Մենք ստիպված ենք հավատալ մեր աչքերին, երբ տեսնում ենք ահաբեկչական խմբավորումների՝ Արցախի դեմ ագրեսիայի մասնակցության վկայություններ: Ո՞վ այժմ ցանկություն կունենա գնալ և հիանալ Օրիորդի աշտարակով կամ քայլել Կասպից ծովափի երկայնքով:

Ադրբեջանի պահվածքն այս անօգուտ  պատերազմում, բացի Էրդողանից, արհամարհանք և սարսափ է առաջացնում: Սարսափն այն է, որ պետությունը, որի համար Ռուսաստանը երկար տարիներ նախատինք է կրել դաշնակիցներից, ցույց է տվել իրեն, ըստ էության, որպես դավաճան: Ի վերջո, դժվար է  այլ կերպ նկարագրել ռեժիմի այն գործողությունը, որը վարձում է այն ավազակներին, որոնց դեմ Ռուսաստանի զինված ուժերը մի քանի տարի շարունակ դժվար և ծախսատար պատերազմ են մղում Սիրիայում:

Դե, այս արյունոտ տորթի փտած բալը ՏԱՍՍ-ի դիվանագիտական ենթակառուցվածքների հետ կապի բաժնի ղեկավար, ադրբեջանցի լրագրող Սաադաթ Կադիրովայի խոսքն էր, որը, արտահայտելով ադրբեջանական ժողովրդի դիրքորոշումը, համարձակվեց Շուշիի Ամենափրկիչ տաճարը անվանել «զուգարան» և աջակցել Արցախի ցանկացած վայրում ժողովրդի սպանությանը: Նման հայտարարությունները դուրս են գալիս էթիկայի և բարոյականության բոլոր սահմաններից: Ինչպես այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանի դրոշի ներքո»: