Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիայի նախկին վարչապետ, հանրապետականներից երկրի նախագահի թեկնածու Ֆրանսու Ֆիյոնը՝ Վերսալում ավելի քան 10 000 աջակիցների խնդրեց, որպեսզի լինեն իր կողքին, գրում է «L'Exprees»-ը:
«Ընկերնե՛ր, չեմ խնդրում ինձ սիրել, այլ՝ աջակցել: Հաղթանակ հազվադեպ է տրվում այն մարդկանց, ովքեր հավատում են, իսկ հավատալ՝ նշանակում է հաղթել»,- իր խոսքում ասել է Ֆիյոնը:
Այս հանդիպումով նախագահի թեկնածուն ավարտեց իր քարոզարշավը:
Ըստ պարբերականի՝ Փարիզում կայացած հանդիպումը ամենաերկարն էր, որը տևեց երկու ժամ: Ֆիյոնը իր մրցակիցներ՝ Էմանուել Մակրոնից, Մարին Լը Պենից և Ժան-Լյուկ Մելանշոնից առաջինն է, ով համարվում է «հոլանդիզմի» (ովքեր երկրի ներկայիս նախագահի հետևորդներն են) երիտասարդ ժառանգը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: