|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այսօր «France 2» հեռուստաալիքի եթերում Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը ասել է, որ Փարիզը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը՝ բախում թույլ չտալու համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, գրում է «Le Parisien»-ը:
«Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն է վարելու միակ մտահոգությամբ՝ խուսափել պատերազմից և բոլոր ջանքերն ուղղել թույլ չտալու ռազմական դիմակայություն ՌԴ-ի և ԱՄՆ միջև»,- ասել է նախագահի թեկնածուն: Ֆիյոնը նաև նշել է, որ ընդհանուր թշնամին իսլամական բռնապետությունն է, որը տարածվել է ԱՄՆ սխալների, հատկապես, Իրաքում պատերազմի պատճառով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: