Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հանդես է եկել երկրում իսլամի խիստ հսկողության օգտին:
«Ես անհրաժեշտ եմ համարում, որ Ֆրանսիայում պետությունը խիստ հսկողություն հաստատի մահմեդական կրոնի հանդեպ: Հարկավոր է նաև խստագույնս վերահսկել Ֆրանսիայում գործող իսլամի կենտրոնների ֆինանսավորումն արտերկրից»,-ասել է նախագահության թեկնածուն «RTL» ռադիոկայանի եթերում, գրում է «ՏԱՍՍ»-ը:
Ֆիյոնը հիշեցրել է, որ կրոնի վերահսկումը «ինչ-որ անսովոր բան չէ երկրի համար»:
«Ֆրանսիայում իշխանություններն արդեն միջոցներ ձեռնարկել են ստիպելու համար կաթոլիկներին հարգել ՖՐանսիայի Հանրապետության արժեքները, ինչպես նաև այլ կրոնները: Մասնավորապես, այդ նպատակով 19-րդ դարում Նապոլեոն Բոնապարտը Կոնսիստորիա ստեղծեց Ֆրանսիայում, որը կանոնակարգում է հուդայականությանն առնչվող հարցերը», -հավելել է նա:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին: