Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի բրիտանացի երաժիշտ Սթինգն ասել է, որ իրեն դուր է գալիս Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված երկրպագուների երգը:
«Ես շատ ուրախ եմ, որ այդպես է: Ինձ դուր է գալիս, երբ իմ երգերը վերափոխում են տարբեր նպատակների համար: Ըստ իս, դա հիանալի է»,- ասել է երգիչը, գրում է «BBC»-ին:
«Որպես երգի հեղինակ ես միշտ հիացած հետևում եմ, թե ինչ անհավանական արագությամբ է մեղեդին տարածվում մարդկանց մեծ խմբերի շրջանում և հետո բոլորը սկսում են միաժամանակ կատարել»,-ասել է նա:
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Մխիթարյանին նվիրված երգը կատարում են 2016-ի ամառվանից: Նրանք վերափոխել են Սթինգի հայտնի «Englishman in New York» երգի խոսքերը:
Կրկներգում «կարմիր սատանաների» ֆաները երգում են Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian! (Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է):