|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր կառավարության նիստում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշում, ըստ որի` դադարեցվում է արտակարգ իրավիճակների ոլորտում գործող ԾԻԳ-ի գործունեությունը, արդյունքում` տնտեսվում է շուրջ 65,5 միլիոն դրամ:
«Ինձ շատ դուր է գալիս այս որոշումը»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
ԾԻԳ-ի գործունեության դադարեցման մասին մի որոշում էլ ներկայացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Այս ԾԻԳ-ի կրճատման արդյունքում տնտեսվելու է 66 միլիոն դրամ:
Եվս մեկ ԾԻԳ-ի կրճատման մասին զեկուցեց սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը. տնտեսվելու է մոտ 61 միլիոն դրամ: