|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին:
«Ֆուտբոլիստների փոխանակում է լինելու, հավանաբար` առաջիկա 24 ժամվա ընթացքում: Այն կարող է նաև չկայանալ, քանի որ տրանսֆերային շուկայում ոչինչ երաշխավորված չէ: Ինձ դուր է գալիս Մխիթարյանը, իսկ աշխատավարձը խնդիր չի լինի նրա համար: Եթե նրա տրանսֆերը չկայանա, հնարավոր է մասնակցի շաբաթ օրը կայանալիք` «Քրիսթալ Փելաս»-ի հետ խաղին»,- ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պայմանագիր կստորագրի մանչեսթերյան ակումբի հետ: Հայ ֆուտբոլիստը ներառված է հենց այս գործարքում: