կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-27 14:20
Քաղաքական

Այդ քառյակից ամենահեղինակավոր մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն է. Արմեն Աշոտյան

Այդ քառյակից ամենահեղինակավոր մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն է. Արմեն Աշոտյան

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին, ով իր տարակուսանքն էր հայտնել, որ ոչ իշխանական չորս ուժերին անվանում են «հրաշալի քառյակ»:

 

Նախարարը նախ նշեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը լեզվի պետական ծրագիր ունենալու կապակցությամբ, ավելին` կառավարությունը մտածում է լեզվաքաղաքականության իրականացման ծրագիր մշակել, քանի որ դրանով չի կարող զբաղվել միայն Լեզվի պետական տեսչությունը:

 

Ապա, անդրադառնալով Աղվան Վարդանյանի ելույթի վերջին հատվածին, նշեց, որ դրանում կային «սպառնալիքատիպ ձևակերպումներ», որոնք նախարարի կողմից ընդունելի չեն:

 

«Ինչ վերաբերում է «հրաշալի քառյակ»-ին, ի՞նչ ասեմ, այդ քառյակից ամենահեղինակավոր մարդը, թող չնեղանա ոչ ոք, ով պետական կառավարման փորձ ունի, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով նման բան է ասել, որը ոչ ոք չի հերքել: Թող լրատվամիջոցները գրեն իրենց առաջին էջերում, որ չկա հրաշալի քառյակ, թող դնեն, որ մարդիկ տեսնեն, որ այդ բառակապակցությունը սխալ է, և պետք չէ ձեզ նույնացնել այլ ուժերի հետ»,- ասաց Արմեն Աշոտյանը: