Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արթիկում նախընտրական քարոզչություն էր իրականացնում «Ծառուկյան» դաշինքը:
Ժամանեց Գագիկ Ծառուկյանը: Նրան աղ ու հացով դիմավորեցին:
«Մարդիկ ճանապարհը փակել էին և, ինձ տեսնելով, ասում էին, որ` Ծառուկյա'ն ջան, քեզ հավատում, սպասում ենք, ճար չունենք: Ես ձեր բոլորին սիրում, հարգում եմ, երբեք սուտ չեմ ասի»,- ասաց Ծառուկյանը` հավելելով, որ էլ կոալիցիա չեն մտնի, որովհետև մեկ անգամ արդեն մտել են, բայց տեսել են, որ չեն կարողանում բան փոխել:
«Որոշ մարդիկ ասում են` պոպուլիզմով է զբաղվում, բայց ո՞ր հարցն ա պոպուլիզմ: 15 կետերը անձամբ ես եմ գրել` ճշտելով տնտեսագետների հետ: Էլ ճար չկա, ժողովո'ւրդ, մարդկանց մատից պետք է փուշ հանվի»,- ասաց նա, հետո բողոքեց բանկային համակարգից, բարձր տոկոսադրույքներից:
Ծառուկյանը հիշեցրեց, որ պետք է մարդու արած գործերին, մարդու սրտացավությանն ու կամեցողությանը նայել ընտրություն կատարելիս: «Պաշտոնի համար չէ, որ մարզերն եմ ընկել, ոչ էլ` գումարի, այլ, համապատասխան, ես հայ եմ, ես սիրում եմ իմ ժողովրդին, էսօր արդարություն, մրցակցություն է պետք, որը մարդը կարողանա ապրի»,- ասաց նա:
Ծառուկյանը քննադատեց լրատվամիջոցներին` ասելով, որ լրատվական ծառայություններն ամենամեծ մեղավորն են: «Լրատվամիջոցները մեղավոր են, որ ձեր պես մաքուր մարդկանց թյուրիմացության մեջ են գցում, մեկը, հիասթափված, ընտրության չի գնում, մեկը ասում ա` դե նույնն ա, խի՞ վատամարդ դառնամ: Դուք պետք է նայեք այն մարդուն, ով խոսքը գործ է դարձրել»,- նշեց նա:
Ըստ Ծառուկյանի` ԿԸՀ-ն վախենում է իր արած բարեգործությունից: «Ասում են` Ծառուկյա'ն, քեզ դատի ենք տալու, որ քո ժողովրդին ուզում ես օգնես: Տեսեք, թե վախից ինչ են անում: Կարևորը, ժողովո'ւրդ ջան, ձեր ցավը տանեմ, իմ խոսքը գործ է»,- շեշտեց նա: