| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ապրիլի 17-ին՝ ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ, «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու: Այդ ընտրություններն անցկացվելու են բաց քվեարկությամբ, և հստակ երևալու է, թե պատգամավորներից ով ինչպես է քվեարկել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ի տարբերություն ԱԺ-ում երկրի նախագահի ընտրության, երբ կողմ պետք է քվեարկեր պատգամավորների 3/5-րդը, վարչապետի դեպքում անցողիկ շեմը բավական ցածր է: Վարչապետն ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ հարկավոր է 53 կողմ քվե:
Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 58 պատգամավոր, և նրանց քանակը բավարար է անգամ առանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի օգնության իրենց վարչապետի թեկնածուին անցկացնելու համար: Վարչապետի հավանական թեկնածու համարվում է Սերժ Սարգսյանը, ու հիմա հետաքրքիր է՝ նրա ընտրության ժամանակ ինչպես իրեն կպահի «Ծառուկյան» խմբակցությունը և ինչպես կհիմնավորի այդ քվեարկությունը: