|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մայիսի 29-ին, ժամը 16:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Քաջարան մեկնման ճանապարհին՝ Մ2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 13 կմ-ին, նկատել են ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Դ․) բախվել է էլեկտրական սյանը և մոտ 6 մ գլորվելով՝ հայտնվել Ողջի գետում, դեպքի վայրում տուժած քաղաքացիներ չեն եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Ժամը 16:55-ին Քաջարանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Քաջարանի ԲԿ է տեղափոխվել «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արսեն Դ․-ն, ով ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել։