|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Օգոստոսի 7-ին, ժամը 02:25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Կապան ավտոճանապարհի 275-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mersedes C240» մակնիշի 34 VF 490 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Գ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը ուղևոր՝ 1986 թ. ծնված Դարիկահոլի Հուսեյի Իսանին (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: