Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ով չընդգրկվեց ԱԺ ընտրությունների ՀՀԿ ցուցակում, դրական է գնահատում ընտրությունների ընթացքը` մեծ քայլ առաջընթացով: Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թե ժողովրդի, թե ընդդիմադիր ուժերի կողմից առանձնապես ասելու բան չկա ընտրությունների ընթացքի հետ կապված: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով, նման բան եղել է, ոչ ոք չի կարող ժխտել:
Լեռնիկ Ալեքսանյանը, այնուամենայնիվ, ընտրակաշառքով ընտրություն կատարելու մեջ չի մեղադրում ոչ ժողովրդին, ոչ էլ քաղաքական ուժերին:
«Ես մեղադրում եմ իրավիճակին, ժողովուրդն էլ ճանապարհ պետք է անցնի: Եղել է, որ մարդիկ գումար են վերցրել, բայց ազատորեն արտահայտել են իր կամքը: Ակնհայտ է, որ մարդիկ ավելի շատ սպասելիքներ ունեն այն թեկնածուից, ով ունևոր է, քան այն մարդուց, ով մտավոր է»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը` ընդգծելով, որ այս ընտրություններին ճնշում ու պարտադրանք չի եղել:
Նրա խոսքով` ցավալի է, բայց փաստ, որ այսօր փողն ու փող ունեցողն է կարևորվում մարդկանց մեջ, և ժողովուրդը դեռ չունի քաղաքական հասունություն, որ հասկանան` այդ 10 հազար դրամը հետագա 5 տարիների համար չի աշխատելու: Նա ընդունում է, որ մեր հասարակության մեջ դեռևս գերակշռում է ծանոթ-բարեկամ-համագյուղացի սկզբունքով ընտրություն կատարելու սովորույթը, ինչը խիստ բացասական է, և չի նպաստում զարգացմանը: Եվ ստացվում է, որ եթե քաղաքացին լավ համագյուղացի է, ընտանիքի լավ հայր, լավ ընկեր, ապա նույն այդ մարդը պետության լավ քաղաքացի չէ իր մտածողությամբ: