Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տոնական օրերին հնարավորություն եմ ունեցել շփվելու բազմաթիվ արցախցիների հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ հանգիստ տանում եք այս դժվարությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Մենք շտապ օգնության խնդիր ունենք, եթե էսպես շարունակվի, չենք կարողանա աշխատել:
«Եղել են դեպքեր, որոնք անընդունելի են ինձ համար։ Օրինակ՝ ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը։ Դա մեծ արձագանք է ստացել։ Չեմ ընդունում, որ մարդը հնարավորություն ունի մի քանի տոննա բենզին փոխանակի ինչ-որ մարդկանց հետ, իր երեխաները, ընտանիքը օգտագործում են դա, քշում են մեքենա: Եթե ինքը էդքան լավ տղա է, ճարել է էդ բենզինը, պիտի գար շտաբ, ասեր՝ հնարավորությւոն եմ ունեցել, ճարել եմ, բոլորս մի նավի մեջ ենք։ Չեմ ընդունում էն մարդուն, ով հնարավորություն է ունեցել պայմանավորվել խաղաղապահների կամ մեկ ուրիշի հետ, ուտելիք է բերել ու թանկ գնով վաճառել քաղաքացիներին: Ես չեմ ընդունում մարդկանց, ովքեր փորձում են փող աշխատել էս դժվարությունների ժամանակ»:
«Իրավիճակը շատ լուրջ է։ Սերը, հավատն ու ուժն է, որ թույլ կտան հաղթահարել այս իրավիճակը, և հավատացած եմ, որ դա մեզ կհաջողվի»,-եզրափակեց Վարդանյանը։