Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրենքի ընդունումից հետո գրեթե բոլոր հանրապետական պատգամավորները խոստանում էին օգնել այն մարդկանց, ովքեր ֆինանսական դժվարություններ կունենան: Yerkir.am-ը մամուլի ասուլիսի ընթացքում հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանից, կարո՞ղ է ինքն օգնել այն մարդկանց, ովքեր այս օրերին գազի վարձավճարները չեն կարողանում վճարել:
«Դեռ սպասեք` հասնենք այդ աշխատավարձին, նոր: Այնպես եք անելու, որ չհասնենք այդ աշխատավարձին: Եթե ուզում եք իմանալ` ես օգնո՞ւմ եմ մարդկանց, թե՞ ոչ, հետաքրքրվեք իմ մասին` ես կարողանո՞ւմ եմ օգնել մարդկանց, թե՞ ոչ: Երբ ես եղել եմ թաղապետ, գործկոմի նախագահ, օգնե՞լ եմ մարդկանց, թե՞ ոչ: Ի արբերություն շատերի, ես շատ հաճախ եմ իջնում ջրհորի հատակը, որպեսզի տեսնեմ երկինքը»,- ասաց պատգամավորը՝ ապա հավելեց. «Ցավոք սրտի, ես բիզնես չունեմ, որովհետև այդ ներքին մղումները չունեմ, դա թերություն է, և եթե բիզնես ունենայի, ավելի մեծ հնարավորություններ կունենայի օգնելու մարդկանց»:
Մեր հարցին՝ քաղաքացիները կարո՞ղ են դիմել անձամբ պատգամավորին` օգնության խնդրանքով, պատգամավորը պատասխանեց. «Այո, և' ինձ, և' մնացած բոլորին, ովքեր կարող են օգնել»: