Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դիվանագիտության մեջ լինում են պահեր, երբ չուզածդ մարդու ձեռքն ես սեղմում. այսօր խորհրդարանում Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Խոսելով Սարգսյան-Ալիեւ այսօրվա հնարավոր հանդիպման մասին` ասաց. «Զգացմունքային մոտեցում է այն, որ ասում են` Սերժ Սարգսյանն ինչպե՞ս պետք է սեղմի Ալիևի արյունոտ ձեռքը: Որ ճիշտն ասեմ, ես մեծ սպասելիքներ չունեմ Սարգսյանի ու Ալիևի հանդիպումից: Տա Աստված, որ այս հանդիպումը հերթականը չլինի, բայց ես անձամբ մեծ սպասելիքներ չունեմ: Չի էլ կարելի ասել, որ այս հանդիպումն անիմաստ է, դիվանագիտական կողմերը պետք է աշխատեն տարբեր մակարդակներում»:
Պատգա,ավորը խոսեց նաև ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչման գործընթացին այս փուլում դեմ լինելու մասին: «Ես հենց էնպես դեմ չեմ, ես այս էտապում եմ դեմ: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ Ղարաբաղի ճանաչման գործընթացը ռազմաքաղաքական ղեկավարության պարիտետն է, ոչ թե` խորհրդարանինը: Նրանք պետք է որոշումը կայացնեն և բերեն ԱԺ: Խոսքը ճանաչմանը դեմ լինելու մասին չէ, սա այն հարցը չէ, որ առանձին անհատներ վերցնեն իրենց վրա, որովհետև այդ ճանաչման պատասխանատվությունն էլ պետք է վերցնես, դրա համար պետք է պետության ռազմաքաղաքական իշխանությունը պատասխանատվությունն իր վրա վերցնի»,- ընդգծեց պատգամավորը:
Նրա կարծիքով` այս պահին Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն իրավիճակի վրա ընդհանրապես չի ազդի: «Ենթադրենք ճանաչեցինք Արցախի անկախությունը, որ ի՞նչ: Առանց այն էլ ԼՂՀ անկախության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ այս պահին Արցախի ճանաչումը կարող է ձևական բնույթ կրել և ունենալ անցանկալի հետևանքներ»,- եզրափակեց Հարությունյանը: