|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի որդին սովորում է Բոստոնում և երկու ամսից կվերադառնա Հայաստան: Այսօր, ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է սահմանային դժվարին օրերին որդին բացակայում երկրից, նա ասաց, որ իր որդին ծառայել է բանակում և հիմա ստանում է հերթական բարձրագույն կրթությունը:
«Իմ որդին նախապես տոմս էր գնել` ապրիլի 5-ին պետք է վերադառնար Հայաստան, բայց, իմանալով, որ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, որոշեց մնալ ու ավարտել կրթությունը»,- ասաց Նիկոյանը:
Պատգամավորը վրդովված է, որ մինչ օրս իրեն են ներկայացնում որպես զինծառայություն չանցած պաշտոնյա, այնինչ` ինքը լեյտենանտի կոչում է ստացել Աղդամում ծառայության ժամանակ:
Նա նաև կարծիք հայտնեց, որ սխալ է, երբ ունևոր ընտանիքներն այս լարված պահերին փորձում են իրենց տղաներին դուրս բերել Հայաստանից, որովհետև նման դեպքերում Հայաստանում մնացողների ուսերին ծանրացած բեռն էլ ավելի է ծանրանում: