|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն նույնպես կմասնակցի ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների՝ ԼՂ հարցով եռակողմ հանդիպմանը. հայտնում է РИА Новости-ն` АПА-ին հղումով:
«Ես, ինչպես ռուսաստանցի և ամերիկացի համանախագահները, նույնպես կմասնակցեմ այդ հանդիպմանը: Իհարկե, մենք մեծ սպասելիքներ ունենք այդ հանդիպումից: Հուսով ենք, որ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կվերականգնեն փոխադարձ վստահությունը և ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի կհասնեն»,- նշել է Անդրիեն:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին: