կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-05 17:20
Տնտեսական

Գերակա հանրային շահ կճանաչվեն

Գերակա հանրային շահ կճանաչվեն

Կառավարության վաղվա նիստի օրակարգում էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ներառել է հարց: Նախատեսվում է հաստատել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին  հարցը:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի  շրջանակներում Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման նպատակով (այսուհետ` ծրագիր) սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատ­կանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով`

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ` Բանկ) միջև 2011թ. հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված` «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում կառուցվում են Հրազդան ՋԷԿ-ից մինչ Շինուհայր 220 կՎ ենթակայան շուրջ 230 կմ երկարությամբ Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերը:

Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: Ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածում նշված սեփականության որոշ տարածքների oտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է ապահովել առանց հենարանների տեղակայման և անվտանգության գոտիների համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ, հենարանների տեղակայումը հնարավորինս նախատեսելով գոյություն ունեցող էլեկտրահարղորդման գծի միջանցքում

Վերակառուցվող գծի բոլոր հատվածների համար ՀՀ կառավարության կողմից ընդունվել են բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումներ, սակայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հողամասերի ձեռք բերման աշխատանքներն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել են կադաստրային քարտեզների անճշտություններ, որի արդյունքում ազդակիր հողամասերի մի մասը դուրս են մնացել այդ որոշումներից: Կադաստրային քարտեզներն ուղղելուց հետո ազդակիր ճանաչված հողամասերի մի մասը սահմանված կարգով ձեռք է բերվել սեփականատերերի հետ փոխադարձ համաձայնությամբ, իսկ որոշ մասը, որը ներառված է սույն որոշման մեջ,  տարբեր` սեփականատերերի բացակայության, գույքի նկատմամբ գրավի, կալանքի, սեփականատիրոջ կողմից հողամասն օտարելու առաջարկի մերժման և այլ պատճառներով չի հաջողվում օտարել:

Ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն ունի հանրապետությունում հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու գործում: Հայաստանի Հանրապետության և Բանկի միջև 2011թ. հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրի համաձայն` Վարկառուն` Հայաստանի Հանրապետությունը, պետք է ապահովի ծրագրի Վերաբնակեցման քաղաքականության շրջանակում սահմանված չափանիշների, քաղաքականության, ընթացակարգերի ու մեխանիզմների կիրարկումը: