կարևոր
4456 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-11 10:46
Հասարակություն

«Բանվորի արձանը» վերադառնում է. կառավարությունը 3 հողամաս գերակա շահ կճանաչի

«Բանվորի արձանը» վերադառնում է. կառավարությունը 3 հողամաս գերակա շահ կճանաչի

Կառավարության՝ օգոստոսի 11-ի նիտի օրակարգում նախագիծ է ներառված, որով նախատեսվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերը հան­րային գերակա շահ ճանաչել. այդ հողամասերն են Բագրատունյաց փողոց 59/3, 59/4, Թամանցիների փողոց 53/2 հասցեները։

Կառավարությունը որոշել է «Աշխատանքի» հրապարակում գտնվող Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» (Բանվորի արձան) քանդակի ինստալացիա տեղադրել և վերականգնել դրա պատմական միջավայրը։

Տարածքի բարեկարգումից հետո  ըստ առաջարկվող տարբերակի՝ այն պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա, ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը: Ինստալյացիան ցույց կտա պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել: Արդյունքում Երևան քաղաքը կունենա մշակութային ժառանգության պահպանություն, արդյունավետ կառավարում և նոր բարեկարգված  տարածք։