|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Սարյան փողոցի փոստն ու հարակից մի ողջ թաղամաս հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ։ «Ռենշին» ՍՊԸ-ն կառուցելու է Համաշխարհային առեւտրի կենտրոն (World Trade Center (WTC), որն իրենից ներկայացնում է «Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ»:
Այլ կերպ ասած` տարածքում պետք է ահռելի բիզնես կենտրոն կառուցվի, ուստի կառավարությունը պատրաստվում է հանրային գերակա շահ սահմանել 1-ին, 2-րդ Թափաբաշ փողոցների, Ֆրիկի, Սարյան եւ Պարոնյան փողոցների, Կոզեռնի, Ռուսթավելու, Սուրբ Հովհաննես փողոցների մոտ 60 հասցեների ու հողատարածքների նկատմամբ: Կարճ ասած՝ մի ահռելի տարածք»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում