կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-18 14:33
Հասարակություն

«Վրիպել են»` չնշելով համայնքի անունը, որի հողերը հանրային գերակա շահ են ճանաչվել

«Վրիպել են»` չնշելով համայնքի անունը, որի հողերը հանրային գերակա շահ են ճանաչվել

Վաղը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի ուշագրավ որոշման նախագիծ է ներկայացնելու կառավարության հաստատմանը:

 

Այդ նախագիծը հաստատելով' կառավարությունը պետք է փոփոխի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 990-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը: Փոփոխությամբ որոշման վերնագրում, մի շարք կետերում ու ենթակետերում եւ հավելվածի վերնագրում «Արարատի մարզի Արգավանդ» բառերից հետո պետք է  ավելացվի նաեւ  «Գետափնյա» բառը: Այսինքն' հանրային գերակա շահ ճանաչվի ոչ միայն Արգավանդ համայնքի, այլեւ Գետափնյա համայնքի որոշ տարածքներ:

 

Տարօրինակ է, թերեւս, այս փոփոխության անհրաժեշտությունը, քանի որ այն առաջացել է, ինչպես նշվում է որոշման նախագծում, «վրիպակի» պատճառով:

 

Մասնավորապես'  նշված որոշման N 1 հավելվածով բացառիկ՝ գերակա հանրային շահ են ճանաչվել նաեւ Արարատի մարզի Գետափնյա համայնքի հողերը, սակայն որոշման վերնագրում, 2-րդ կետի 1-ին, 4-րդ և 6-րդ ենթակետերում և 3-րդ կետի 1-ին ենթակետում, ինչպես նաև N 1 հավելվածի վերնագրում Գետափնյա համայնքի անունը տեղ չի գտել ... Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է ավելացնել նաեւ Գետափնյա համայնքի անունը, որպեսզի Արարատի մարզպետի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության անունից նշված որոշմամբ նախատեսված գործառույթներն իրականացնելու համար լիազորությունները տարածվեն նաեւ Գետափնյա համայնքում: Հակառակ պարագայում' մարզպետը ոչ մի լիազորություն չի ունենա որոշումով ինչ-որ լիազորություններ իրագործել Գետափնյա համայնքում: