Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-04-04 11:33
Քաղաքական

Արթուր Բաղդասարյանը խոստացված գումարները չի տվել. «Ժողովուրդ»

Արթուր Բաղդասարյանը խոստացված գումարները չի տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իր կողմից առաջադրված թեկնածուների դիտորդների, վստահված անձանց խոստացած գումարները դեռ չի տվել: Այս մասին մեզ հայտնել են խմբագրություն զանգահարած այն քաղաքացիները, որոնք մարզերի տարբեր ընտրատեղամասերում հանդես են եկել որպես ՀՎԿ վստահված անձ կամ դիտորդ

Ավելին՝ նրանից շատերը փորձել են կապ հաստատել գումար խոստացողների հետ, սակայն նրանց հեռախոսահամարները խորհրդարանական ընտրությունների հաջորդ ողջ օրվա ընթացքում անջատված են եղել»: