Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները հայտնվել են ծայրահեղ վիճակում: Չի բացառվում, որ առաջիկայում այստեղ բողոքի նոր ալիք հասունանա:
Բանն այն է, որ սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետևանքով տուժած բնակիչներին դեռ չի տրվել համապատասխան օգնությունը: Հիշեցնենք, որ տեղացած կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրեց 69 մլն դրամ: Սակայն մարզպետարանը դեռ չի պատրաստվում բնակիչների համար շիֆրեր գնել, մինչդեռ այս օրերին Ճամբարակում անձրևոտ եղանակ է:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ. «Տեղյակ չենք, թե երբ կտրամադրեն այդ շիֆրերը: Բայց այս օրերին անընդհատ անձրև է տեղում, ինչի արդյունքում մարդկանց տները ջրով են լցվում, և վնասում տան պատերը: Ամեն դեպքում, բնակիչները գիտեն, որ կառավարությունը գումար է հատկացրել և հույսով սպասում են այդ օգնությանը»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: