Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նախկին ՕԵԿ նախագահ, նախկին ԱԽՔ, ներկայում նորաստեղծ «Հայկական Վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն դիտարկել 2018 թվականի ՀՀ նախագահի հավանական թեկնածուների շարքում։
Այդ պաշտոնին նաև հավակնում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը 2018 թվականին թոշակի անցնելու պատճառով թողնելու է ՍԴ նախագահի աթոռը։ Արթուր Բաղդասարյանը, սակայն, գտնում է, որ իր շանսերն ավելի մեծ են, որովհետև» երիտասարդ է։ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, վերջին շրջանում առավելությունը տալիս է երիտասարդությանը։
Փոփոխված Սահմանադրությամբ 2018-ին նախագահն ընտրվելու է խորհրդարանի կողմից՝ խիստ սահմանափակ լիազորություններով։ Ճիշտ է, քաղաքական այլ պաշտոնների դեպքում Բաղդասարյանին դժվար է երիտասարդ համարել, բայց «Անգլիական թագուհու» դերի համար նա բավական թարմ է։ Մեր տեղեկություններով, Բաղդասարյանը խոստացել է Սարգսյանին, որ ոչ մինչև 2017 թվականը և ոչ դրանից հետո իր ղեկավարած կուսակցությունն անակնկալներ չի մատուցի։ «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական մասի ղեկավար Է. Առաքելյանը երեկ այս աոիթով «ՀԺ»–ի հետ զրույցում պնդում էր, թե Արթուր Բաղդասարյան– Սերժ Սարգսյան հանդիպում առհասարակ չի եղել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։