կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-17 10:19
Քաղաքական

Արթուր Բաղդասարյանը հույսն իր վրա է դրել ու որոշում է կայացրել. «Ժողովուրդ»

Արթուր Բաղդասարյանը հույսն իր վրա է դրել ու որոշում է կայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ»-ի վերածված Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը կայացրել է հուսահատ որոշում: Մի շարք կուսակցությունների հետ բանակցություններ, քննարկումներ վարելուց հետո ՀՎԿ-ն որոշել է միայնակ մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Որեւէ կուսակցություն այլեւս չի համաձայնել միավորվել նրան:  

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «ՀՎԿ-ն 20 տարի Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, նախկինում՝ ՕԵԿ, հիմա` ՀՎԿ, երբեւէ այլ կուսակցությունների հետ չի մասնակցել. մշտապես մասնակցել է մենակ: Դա մեր սկզբունքն է: Իսկ ում բախտը չի բերում՝ մեզ հետ բանակցի, թող մեզ վրա չքցի շառը»:

Այս պատասխանը տալիս Բիշարյանը թերեւս մոռացել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմի մեջ են մտել 12 կուսակցություններ: Պարզապես դրանք այնպիսի կուսակցություններ են, որ նույնիսկ Բիշարյանն է մոռացել այդ մասին եւ կարծում է, թե իրենք էլի միայնակ են մասնակցում ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: