Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ի հենքի վրա ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, որը տեղի ունեցավ փետրվարի 21-ին, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պլանավորել է գրավոր ելույթ ունենալ, սակայն կարեւոր պահին թուղթը կորել է։ Ելույթի տեքստը գտնելու բոլոր փորձերն անցել են ապարդյուն. Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը չեն կարողացել գտնել այն։ Արդյունքում Արթուր Բաղդասարյանը ստիպված է եղել բանավոր ելույթ ունենալ, կամ այլ կերպ ասած՝ իմպրովիզացիա անել։ «Ժողովուրդ»–ը տեղի ունեցածի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մոսինյանից, որը հաստատեց մեր լուրը։
«Պարոն Բաղդասարյանը նախապես ելույթի տեքստ էր պատրաստել, բայց ինչ-ինչ պայմաններում այդ նախապես պատրաստված տեքստը անհետացել էր, եւ պարոն Բաղդասարյանը հանպատրաստից իր ելույթը կառուցեց»,– հայտնեց Մոսինյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում