Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Սամսուն քաղաքի ներկայիս Սելահիյե կոչվող նախկին հայկական թաղամասը նախատեսում են զբոսաշրջության կենտրոն դարձնել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Samsunkenthaber.com» կայքի` Սելահիյեի թաղապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նախագիծն իրականացնելու նպատակով որոշում են կայացրել վերականգնել թաղամասի լքված հին տները: Այդ տները պատկանել են Ցեղասպանությունից առաջ այդտեղ ապրած հայերին, իսկ թաղամասի` մինչ այժմ էլ ժողովրդի շրջանում «Հայկական թաղամաս» անվանումը Սելահիյե է փոխվել միայն հանրապետական շրջանում:
«Սամսունի քաղաքապետ Յուսուֆ Զիյա Յըլմազի կարգադրությամբ` Սաֆրանբոլուի և Ամասիայի օրինակով, հայերի լքված տները կվերականգնվեն և կօգտագործվեն զբոսաշրջային նպատակներով»,- գրում է թուրքական աղբյուրը:
Սելահիյեի համայնքապետ Դերյա Բոզքուրթը նշել է, որ Սամսունի ամենաբանուկ «100-րդ տարվա ծառուղի» պողոտայի շրջակայքում բազմաթիվ հայկական տներ կան, որոնք անխնամ լինելու պատճառով փլուզման եզրին են հայտնվել:
«1900-ականների սկզբում Սամսունում ապրել են հայեր, հույներ ու մուսուլմաններ: Սելահիյեն հայկական թաղամաս էր: «30 Ağustos İmam-Hatip» դպրոցի տարածքում հայկական եկեղեցի, որբանոց և հոգևորականի կացարան է եղել: Պատրաստվող նախագծով վերականգնվելու են այդ տները, և մեր թաղամասում զբոսաշրջային փողոց է հիմնվելու: Նախագծի համար անհրաժեշտ աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Բոզքուրթը:
Նշենք, որ նախքան Հայոց ցեղասպանությունը Սամսունում ապրել է 15.000 հայ, մեծ մասը՝ հայկական թաղամասում: