Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ` այսօր «Մեդիակենտրոն» մամուլի ակումբում հրավիրվել էր բանավեճ, որին մասնակցում էին ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Քննարկման թեման Երեւանի բյուջեին վերաբերող հարցերն էին:
Բանավեճին մասնակցում էին Արծվիկ Մինասյանը` ՀՅԴ-ից, Ջուլիետա Թադեւոսյանը` ՕԵԿ-ից, Պողոս Փլավչյանը` ԲՀԿ-ից, Սիմոն Ղոնախչյանը` «Բարեւ Երեւան» դաշինքից, Երեւանի փոխքաղաքապետ, ՀՀԿ-ն ներկայացնող Վահե Նիկոյանը եւ «Առաքելություն» կուսակցությունից` Մեսրոպ Առաքելյանը: Որպես փորձագետներ` մասնակցում էին նաեւ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ` «Համայնքային ֆինանսիստների միավորման» նախագահ Վահան Մովսիսյանն ու «Այլընտրանք» ՀԿ-ի նախագահ Թաթուլ Մանասերյանը:
Բանավեճը վարողը նշեց, որ միայն ՀՅԴ-ի նախընտրական ծրագրում է տեղ գտել Երեւանի բյուջեին ու դրա ձեւավորմանը վերաբերող առանձին գլուխ, իսկ ընտրապայքարին մասնակցող մյուս քաղաքական ուժերի ծրագրերում Երեւանի բյուջեին անմիջական անդրադարձ չկա:
Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով ՀՅԴ ծրագիրը, նշեց, որ առաջարկված սցենարով նախատեսվում է Երեւանի բյուջեն առաջիկա 4 տարիներին` ներկայիս 80 միլիարդից դարձնել 400 միլիարդ դրամ, ընդ որում` հիմնական խնդիր դնելով փոքրացնել կախվածությունը կառավարութունից կամ կենտրոնական ֆինանսավորումից:
Խոսք առան նաեւ բանավեճի մյուս մասնակիցները եւ ներկայացրեցին իրենց տեսակետները, որոնք վերաբերում էին Երեւանի բյուջեին: