Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը ևս ընդունելի չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նրա դիտարկմամբ՝ քաղաքապետարանի այն հիմնավորումը, թե «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն վնասով է աշխատում՝ հիմնավոր չէ։
«Նույն՝ մարտի 7-ի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում ընդգրկված էր նաև բյուջեի ֆինանսական հատվածի հաստատումը, որտեղ նշվել է, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի սուբսիդավորումը կազմում էր միայն 4 մլրդ դրամ»,- նշեց Մանուկյանը։
Նրա փոխանցմամբ՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ընկերությունում ստվերը 45 տոկոսի է հասնում, եթե 45 տոկոս ստվերը վերածենք գումարի, ապա կստացվի, որ մոտ 10 մլրդ դրամ ստվեր կա։ Այսինքն՝ ավելի շատ կառավարման ճգնաժամ կա, քան ֆինանսական կոմպոնենտ։ Երբ իրենք պնդում են, որ ավտոբուսի վարորդները գրպանում են 45 տոկոսից ավելին, ստացվում է, որ ամեն 2-3-ից փողը չի մուտքագրվում, այլ գրպանվում է։ Ես սրան չեմ հավատում։ Ստացվում է, որ վատ կառավարման ամբողջ բեռը ջարդվում է քաղաքացիների գլխին։ Իսկ իրենց բերած տարբերակով և հաշվարկով տրանսպորտի ուղեվարձը կրկնակի թանկանում է, 100 դրամը դառնում է 200 դրամ»,- արձանագրել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ նախագիծը ընդգրկված է ավագանու հերթական՝ մարտի 12-ի նիստի օրակարգում։
«Ամսի 7-ին՝ նախագծի քննարկումը տևել է մինչև գիշերը ժամը 1։30, որից հետո, իրենք՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանրապետություն» խմբակցությունները դրական եզրակացություն են տվել։ Մենք դահլիճից դուրս ենք եկել։ Հիմա միակ տարբերակը կրկին բոյկոտն է։ եթե «Հանրային ձայնի» ավագանիներից 2-ը միանան մեր բոյկոտին՝ նախագիծը կյանքի չի կոչվի։ Հակառակ դեպքում՝ իրենք այն կհաստատեն ու սա կլինի հերթական «նվերը» երևանցիներին»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Ըստ նրա՝ քաղաքապետարանը հերթական անգամ հապճեպ ներկայացրել է նախագիծը, որին քաղաքացիները դեռ ծանոթ չեն։ «Մարդիկ նախագիծը դեռ չեն տեսել և չեն գիտակցել, թե ինչ է իրենց սպասվում։ Մնում է, որ հաստատեն նախագիծը և հերթական անգամ ցույց տան իրենց դեմքը, հերթական անգամ հաստատեն, որ ինչ խոստանում են՝ հակառակն են անում։ Այնուհետև, ես քաղաքացիներին ես պատրաստվում եմ հանրամատչելի հիմնավորել, որ կառավարման խնդիր է թանկացման անհրաժեշտության միակ պատճառը ու մեղավորը հենց ՔՊ-ն է, ու մինչև սեպտեմբեր կարծում եմ քաղաքացիների հանրային ընդվզումը կլինի, որից հետո իրենք ստիպված կլինեն հետ կկանգնեն նախագծից»,- եզրափակեց ավագանու ընդդիմադիր անդամը։
Հիշեցնենք, որ որ նոր նախագծով նախատեսվում է՝
30 օրվա համար միասնական տոմսի արժեք սահմանել 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր: