Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քվեարկեցի հանուն սոցիալապես և տնտեսապես լավ զարգացած էջմիածնի, հանուն այն էջմիածնի որը ցանկանում է տեսնել էջմիածինցին, և մենք պատրաստվում ենք հաջողության դեպքում կյանքի կոչել այդ գաղափարները․ Էջմիածնում՝ ընտրատեղամասում, լրագրողների հետ զրույցում ասաց «Էջմիածին» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Էջմիածնում։
«Ճիշտ է, մարդիկ երկրում կատարվողի հետ կապված տրամադրություն չունեն։ Մարդկանց հետ խոսել ենք, բացատրել, որ այս ընտրություններից են կախված Էջմիածին քաղաքի առաջիկա տարիները։ Էջմիածինցին ուզում է տեսնել տնտեսապես, սոցիալապես, տուրիստական զարգացած քաղաք։ Նրանք էլ տեսնում են ինչպիսի տուրիստական քաղաք կարող է դառնալ, և այսօր այդ պոտենցիալը չի օգտագործվում․ կարելի է հոգևոր տուրիզմը զարգացնել Էջմիածին քաղաքում»,- ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեանյութում։
Տես նաև՝ Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը: