Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր որդուն պատգամավորների թեկնածուներին արժանի մրցակից է համարում: Նախարարի որդին` Սերգեյ Լոքյանը, ՀՅԴ-ի տարածքային ցուցակում 29-րդ տեղում է և առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում:
Այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին՝ հաշվի առնելով մրցակցությունը, որդու շանսերն ինչպե՞ս է գնահատում, Լոքյանը նշեց. «Գիտե՞ք` այդ մրցապայքարի հետ յուրաքանչյուր կուսակցության ռեյտինգային թեկնածուն էլ կապ չունի, կարծում եմ` ինքը կկարողանա լուրջ մրցակից լինել այդ ընտրատարածքում, և ժողովրդից կախված կլինի, թե ինչ չափով ձայներ կունենա»:
Անդրադառնալով Բազմասեր Առաքելյանի և դաշնակցականներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպին, նախարարը նշեց, որ մանրամասներին չի տիրապետում: «Եթե նույնիսկ եղել է այդպիսի վիճաբանություն, դա չի կարող կրկնվել Դաշնակցության հետ։ Ես Բազմասեր Առաքելյանի հայտարարությունը տեսա, որ իրենք ընկերներ են ու չունեն պրոբլեմ»,- եզրափակեց Լոքյանը: