Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանդիպում ԱՄՆ դեսպանի և USAID հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ նախարարության հետ գործակալությունը երկար տարիների ամուր գործընկերություն ունի:
«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի մեջ տեղական ինքնակառավարման հզորացումը մեզ համար առաջնահերթ ուղղություններից է»,- ասել է դեսպանը՝ կարևորելով ՏԻՄ-երին, որպես հասարակությանն ավելի մոտ գտնվող օղակի, լայն իրավասություններով օժտելու և վերջիններիս կարղությունները զարգացնելու հանգամանքը:
Նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ USAID-ի հետ նախկինում արդյունավետ համագործակցության փորձ է ունեցել և հույս հայտնել, որ առաջիկայում նույնպես գործակցությունը կշարունակվի ՏԿԶ նախարարության համար կարևոր ուղղություններով: Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է նախարարության առաջնահերթ ուղղությունների մասին, ինչպես նաև համայնքների տնտեսական փնջային խոշորացման ծրագրով ստեղծված և առաջիկայում ստեղծվելիք կլաստերները:
Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ ակտիվորեն աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքների փնջերի ձևավորման ուղղությամբ, նախատեսվում է Աժ ներկայացնել ավելի քան 11 փնջի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն: Ամբողջ գործընթացը հանրապետությունում ծրագրված է ավարտել 2019թ.-ին:
Նախարարը նշել է, որ փնջերի ձևավորման հիմքում դրված են մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ տնտեսական զարգացման հնարավորությունների, աշխարհագրական դիրքի, ինչպես նաև լեզվամտածողական ընդհանրությունները:
«Սակայն մեծ համայնքների ապագան անորոշ կլինի, եթե մենք տնտեսական զարգացման ծրագրեր չունենանք, դրա համար կարևորում եմ, որ և´ ձեր, և´ բոլոր դոնոր կազմակերպությունների օժանդակությունը, որպեսզի այն համակարգված ուղղվի համայնքներում ավելացած արժեք ստեղծելուն»,-դիմելով հյուրերին ասել է նախարարը:
Հանդիպմանը քննարկվել են նախատեսվող տնտեսական զարգացման ծրագրերին USAID-ի կողմից աջակցության հնարավորությունները: Գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը նշել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է տնտեսական պորտֆելի շրջանակում աջակցել խոշորացված համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը:
Նա նշել է, որ դոնոր կազմակերպությունների հետ առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկի խոշորացված փնջերում վերջիններիս կողմից ծրագրերի իրականացման հնարավորությունները: Քարեն Հիլիարդն առաջարկել է նաև դիտարկել դոնորների աշխատանքների համակարգման խմբում ՏԿԶ նախարարությունից ներկայացուցչի ներգրավման հարցը: առաջարկել է հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի, Գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել խորհրդատվական մարմին, որը կկարողանա փորձագիտական գնահատական տալ առաջարկվող տնտեսական զարգացման ծրագրերին:
Հանդիպման ավարտին նախարար Դավիթ Լոքյանը ծրագրերի արդյունավետ իրականացման համար Հանդիպմանը քննարկվել են նաև համայնքների վարկավորման խնդիրների համար ենթակառուցվածքային ֆինանսական կազմակերպություն և շրջանառու հիմնադրամ ստեղծելուն (revolving fund) վերաբերող հարցեր:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն