կարևոր
2527 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-29 17:12
Քաղաքական

Հովիկ Աղազարյանն այսուհետ լուրջ մրցակից ունի․ Կարեն Վրթանեսյան

Հովիկ Աղազարյանն այսուհետ լուրջ մրցակից ունի․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Առավոտյան լրագրող զանգեց, հարցրեց, թե ինչպես կմեկնաբանեմ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հայտարարությունը։ Տեղյակ չէի, թե ինչ է ասել, լրագրողը կարդաց հեռախոսով, տարօրինակ հայտարարություն էր, մեղմ ասած, հրաժարվեցի մեկնաբանել։

Հետո գտա սկզբնաղբյուրը ու փաստորեն լրագրողը լրիվ ճիշտ էր ասել։

Խոսելով Ադրբեջանի հավանական հարձակման մասին Մարկուս Ռիթերը, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն, ասում է. «Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք մեր տրամադրության տակ ... Հայերից շատերը հավատում են, որ գարնանը Ադրբեջանի հարձակում է լինելու։ Եթե այն չեղավ, նշանակում է, որ մեր առաքելությունն արդեն հաջողվել է»։

Անգլերենը. «We cannot interfere, we only have binoculars and cameras at our disposal,» says Markus Ritter, head of the EU mission .... «Many Armenians believe there'll be a spring offensive by Azerbaijan. If this doesn't happen, our mission is already a success,» Ritter says.

Իր խոսքերից հետևում է, որ թեպետ հղվում է «հայերի հավատացածին», բայց ինքն էլ է վստահ, որ կռիվ կլինի և ըստ այդմ նախօրոք արդարանում է. «Ի՞նչ կարող են անել եվրոպացի դիտորդները, եթե ունեն-չունեն հեռադիտակ ու ֆոտոապարատ ա»։

Մյուս կողմից էլ, եթե այնուամենայնիվ ադրբեջանցիները չեն հարձակվում, ապա համենայն դեպս այդ չհարձակվելն արդեն պրևենտիվ ձևով որպես իր առաքելության հաջողություն է ներկայացնում։

Հովիկ Աղազարյանն այսուհետ լուրջ մրցակից ունի։ Ափսոս, որ հեչ խնդալու չի էս ամենը, թե չէ լիքը կատակներ կարելի էր անել»։