կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-31 14:39
Քաղաքական

ՀԱԿ-ը լուրջ մրցակից չէ

ՀԱԿ-ը լուրջ մրցակից չէ

ՀԴԿ-ն մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին. այն ունի բոլոր ռեսուրսները:

 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, սակայն, համոզված է, որ արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար համապատասխան պայմաններ է պետք ստեղծել:

 

«Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լարված է եւ լարվելու է մինչև ընտրություններ: Երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար ոչ մի ծրագիր չմշակվեց, հավաքական թիմ չհավաքվեց: ՀՀ նախագահին կից հարկավոր է ստեղծել մի նոր մարմին` հակաճգնաժամային քայլեր իրականացնող խորհուրդ`մշակելու համատեղ ջանքերով երկիրը ճգնաժամից դուրս բերելու մի ծրագիր»,- ասաց Արամ Սարգսյանը:

 

Անդրադառնալով ՀԱԿ-ին` նա նշեց, թե ՀԱԿ-ը չի կարող լարվածություն առաջացնել, ՀԱԿ-ը չի կարող լուրջ մրցակից լինել:

 

«Ներքաղաքական իրավիճակն այսօր կայուն է: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են հերթական ընտրություններին: Այդ են վկայում ՀԱԿ վերջին հանրահավաքը եւ ՀԱԿ առաջնորդի ելույթը»,- ավելացրեց ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքերով` կան ե'ւ լարվածություն, ե'ւ բարդություններ, ինչը շատ բնական է: ՀՀԿ-ն պատրաստվում է հերթական ընտրություններում հաջողությունների հասնել թե' որպես քաղաքական ուժ եւ թե' քաղաքական դաշտում առաջատար:

 

Պատգամավորը նշեց, որ ՀՀԿ խորհրդի նիստը տեղի է ունենալու այսօր` երեկոյան ժամը 21:00-ին: «Սա ՀՀԿ խորհրդի հերթական նիստն է, սակայն այս պահին չեմ կարող ասել` կքննարկվի՞ արդյոք քաղաքապետի թեկնածության հարցը, թե՞ ոչ: Չեմ էլ բացառում»,- հայտարարեց Հովհաննես Սահակյանը: