Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները՝ Սերժ Սարգսյանը կարծում է, որ կկարողանա համոզել Գագիկ Ծառուկյանին՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ փոխել իր տեսակետը: Եթե ոչ, իշխանությունները կանցնեն պլան «բ»-ին՝ խաղից կհանեն ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլև ռեպրեսիվ մեթոդներ կկիրառեն թե Ծառուկյանի մերձավորների և թե անձամբ իր՝ Ծառուկյանի նկատմամբ, սկսած բիզնեսից, մինչև ինչ-ինչ քրեական գործերի թարմացում:
Իր հերթին Ծառուկյանը, որը դանդաղ շտապելու մեթոդոլոգիա է որդեգրել, ինքնավստահ է, որ Ռուսաստանը, էլ առավել այս խաղում «ջոկերի» կարգավիճակում հանդես եկող Ալեքսանդր Լուկաշենկոն, դա թույլ չի տա, առավել ևս՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո: Կա մեկ խնդիր ևս: Ինչպես տեղեկացնում են երկրորդ նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրները, եթե անգամ Սերժ Սարգսյանին հաջողվի «համոզել» Ծառուկյանին, Քոչարյանն ինքը վաբանկ կգնա և թույլ չի տա Ծառուկյանին «համոզվել»:
Ըստ նույն աղբյուրների, Քոչարյանն արդեն այս տարի կսկսի ակտիվանալ և ինչ-որ պահից կմտնի ակտիվ քաղաքականություն՝ փորձելով ԲՀԿ-ն և «կից» կառույցները, ընդհուպ ՕԵԿ-ը, իրենով անել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: