|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Յուտայի շրջանային դատախազ Ջեֆրի Գրեյը հաստատել է, որ ԱՄՆ իշխանությունները մահապատիժ կպահանջեն պահպանողական քաղաքական գործիչ և ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվող տղամարդու համար։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Մամուլի ասուլիսից հետո ես ներկայացնում եմ մահապատիժ պահանջելու մտադրության մասին ծանուցում։
Ես այս որոշումը շատ լուրջ եմ ընդունում և այն կայացրել եմ անկախ՝ որպես շրջանային դատախազ՝ հիմնվելով միայն ապացույցների, հանգամանքների և հանցագործության բնույթի վրա», - լրագրողներին ասել է նա։
Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվող Թայլեր Ռոբինսոնն առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել տեսակապի միջոցով ։
Նրա գործով հաջորդ առցանց դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին: Ռոբինսոնին ժամանակ է տրվել մինչև հաջորդ նիստը փաստաբան վարձելու համար։