կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 17:47
Քաղաքական

Ես ի՞նչ կարող եմ անել, ես փող չեմ բաժանելու. Հրանտ Բագրատյան

Ես ի՞նչ կարող եմ անել, ես փող չեմ բաժանելու. Հրանտ Բագրատյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ներքաղաքական հարցերին: Հիշեցնենք, որ Բագրատյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով` թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է նաեւ Կենտրոն համայնքը:

Հարցին, թե արդյո՞ք վարկանիշային ցուցակներով ընտրակարգը չի նշանակում ՀՀԿ-ի ինքնամաքրման պրոցես, քանի որ արդեն իսկ ՀՀԿ-ական թեկնածուների միջև բախումներ են սկսվել, Հրանտ Բագրատյանը պատասխանեց, որ համաձայն չէ ինքնամաքրման թեզին: «Ինքնամաքրման թեզ լինել չի կարող, որովհետև միայն 7 պատգամավոր է, որ ՀՀԿ  ցուցակում չկա, պարզապես երիտասարդներին մի քիչ առաջ են բերել համամասնականում, իսկ տարիքովներին ներառել են վարկանիշային ցուցակում, որտեղ նրանք իրենց սև գործը կանեն, որևէ այլ փոփոխություն չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, Հրանտ Բարատյանը նշեց. «Իհարկե, մենք արդեն գիտենք ՀՀԿ թեկնածուի կողմից փողերի բաժանման մասին, փաստեր ունենք, մյուսներին չեմ կարող գնահատական տալ: Բայց ես ի՞նչ կարող եմ անել, ես փող չեմ տալու»,-ասաց նա` հավելելով, որ ամեն մարդ անելու է այն, ինչ կարող է անել: