Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում շարունակվում էր 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումը:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ 2015թ. շարունակվել են պետական աջակցության ծրագրերը, բյուջեով գյուղնախարարությանը հատկացվել է 9 միլիարդ դրամ, պահուստային ֆոնդից՝ 1 միլիարդ դրամ, ՀՆԱ-ն գերազանցել է նախորդ տարին 11 տոկոսով:
Նախարարին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, թե ինչո՞ւ է խրախուսվում գյուղատնտեսությունը, եթե այդ ոլորտում արտադրանքը գերհագեցած է: Պատգամավորը նշեց, որ մեծ չափերով խաղող է արտադրվում, սակայն, բացի Երևանի կոնյակի գործարանից, մնացած գործարանները քիչ են խաղող մթերում, սակայն ցույց են տալիս տասնապատիկ շատ թիվ: Բագրատյանի խոսքով` հենց այստեղ է կոռուպցիան, որի դեմ կառավարությունը պայքար է ցանկանում մղել:
«Ի՞նչ ենք անելու այդքան բերքը, ինչո՞ւ եք խրախուսում գյուղատնտեսության ոլորտը, եթե գնալով նվազում է երկրի բնակչությունը: Պետք է կարգի բերել այս ոլորտը ու դուրս գանք ճիշտ թվերի վրա, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է այստեղից սկսվի»,- ասաց նա:
Սերգո Կարապետյանը նշեց, որ նախ` գյուղատնտեսության ոլորտը 100 տոկոսով ազատված է հարկերից, միայն հողի հարկ կա, որը չնչին գումար է: Նախարարի խոսքով՝ բերքատվության ցուցանիշները ցածր են, և հետագա տարիների համար ավելի բարձր նշաձող են սահմանել:
Հրանտ Բագրատյանը արձագանքեց` ասելով. «Չեմ ալարի, նորից կընտրվեմ պատգամավոր ու կհետևեմ բարձր նշաձողին»: