Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ժամանակ թերթը գրում է. «Այն, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ' գուցե հեշտացնի ընդդիմության անելիքը, բայց հնարավոր է նաև ամբողջ սպեկտորը չփակի և ընտրազանգվածի մի մաս մնա չկողմնորոշված»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ռուբեն Սարգսյանը:
Նրա խոսքերով' կա որոշակի հուսահատվածություն, պասիվություն և առաջիկա ընտրությունները հանրությանը շատ ավելի քիչ են հետաքրքրում, քան խորհրդարանական ընտրությունները:
«Ուստի կարծում եմ' մասնակցությունը ավելի քիչ կլինի»,- ընդգծեց նա:
Ռուբեն Սարգսյանը կարծում է, որ առաջիկա ընտրություններում իշխանությունը ընտրակաշառքի մեթոդին շատ ավելի քիչ կդիմի. «Ֆինանսական հոսքերը, կարծում եմ, պակասել են խորհրդարանական ընտրություններում: Կարելի է կանխատեսել, որ ավելի քիչ կբաժանվի, քան Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ»»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: